երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունների մասին

Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «փազլը» նախկինում փլուզվածը վերականգնելն է։ Որքան ուժեղ և անկախ լինեն նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի դա իրականացնել։ Այսպես է կարծում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս գլուխկոտրուկում առանցքայինն Ուկրաինան է։ Նա ցանկանում է կոտրել մեզ։ Եթե նրան դա հաջողվեր, ապա հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ՝ լիակատար հարգանքով բոլոր երկրների նկատմամբ։ Բոլորը գիտեն և բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը մյուս երկրների անկախության գործում, որը վճարվել է մեր մարդկանց կյանքով»։

Զելենսիի խոսքով՝ անհրաժեշտ է ամուր հարաբերություններ կառուցել անկախ Ադրբեջանի հետ:

«Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Նաև այս տարի մենք երկար ժամանակ անց առաջին անգամ վերականգնել ենք կապերը Հայաստանի հետ։ Դա կօգնի»,-ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ նախկին խորհրդային երկրների տարածքում Ուկրաինայի ներկայությունն այսօր կապված է այդ երկրների անկախության պաշտպանության հետ։

«Ինձ, օրինակ, հրավիրել են Մոլդովայի Անկախության օրվա միջոցառումներին։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել նման հարաբերությունները, և ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք»,-հավելել է Զելենսկին:

  • Կիսվել: