ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զասի գլխավորությամբ ՀԱՊԿ առաքելություն կուղարկվի ՀՀ՝ իրավիճակը գնահատելու համար

Զասի գլխավորությամբ ՀԱՊԿ առաքելություն կուղարկվի ՀՀ՝ իրավիճակը գնահատելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, տեղեկացնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Ինչպես նշվում է՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։

Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։

Հաղորդվում է նաեւ, որ խորհուրդը լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին եւ համաձայնեցրել է աշխատանքային խմբի ստեղծումը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար։

  • Կիսվել: