շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զաքիր Հասանովն ամեն ինչ անում է հնարավորինս շուտ սրբագրելու համար իր  խայտառակությունը․ Գոռ Աբրահամյան

Զաքիր Հասանովն ամեն ինչ անում է հնարավորինս շուտ սրբագրելու համար իր խայտառակությունը․ Գոռ Աբրահամյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարի  գործողություններին է անդրադարձել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ամեն ինչ անում է հնարավորինս շուտ սրբագրելու համար հուլիսի 12-14-ի իր խայտառակությունը:

Իսկ շտապում է, որովհետև հասկանում է՝ կես քայլ է մնացել քավության նոխազ դառնալուց, Էլմար Մամեդյարովի ճակատագիրը կիսելուց և անփառունակ կերպով իր մասնագիտական կենսագրությունն ավարտելուց:

Շտապում է նաև, որովհետև նրան շտապեցնում է սեփական դեմքը փրկելու և երերացող իշխանությունը կորցնելու իրական վտանգի առջև հայտնված Ալիևը:

Եվ որքան Հասանովը յուր գեներալիտետի հետ շտապում է, այնքան գործում է կանխատեսելի, պարզունակ և անգրագետ:

Առնվազն մասնագիտական տգիտություն է՝ հասկանալով հանդերձ, որ հակառակորդը սպասում է կորցրած ստրատեգիական դիրքը վերադարձնելու նորանոր ու հուսահատ փորձերին, գործել այդ սպասելիքների տրամաբանությամբ:

Եվ եթե մարտական գործողությունները անխուսափելի են, որքան էլ դրանք անցանկանալի են, ուրեմն թող գործի հասանովյան մարտնչող տգիտությունը»։

  • Կիսվել: