երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զախարովան՝ Զելենսկու երևանյան այցի մասին. Հայաստանը գիտի մեր վերաբերմունքը Կիևի նկատմամբ

Զախարովան՝ Զելենսկու երևանյան այցի մասին. Հայաստանը գիտի մեր վերաբերմունքը Կիևի նկատմամբ

Հայաստանը տեղյակ է Կրեմլի դիրքորոշման մասին Ուկրաինայի ներկայիս կառավարության նկատմամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երեւան այցի հեռանկարը։

«Այցի մասին տեղեկությունները ոչ հաստատեցին, ոչ հերքեցին ոչ Կիևը, ոչ Երևանը։ Այս ուղերձները առաջինը պետք է մեկնաբանեն Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը Կիևի ռեժիմի նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: