երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Զախարովան հույս ունի, որ ռուսաստանցի մասնագետներին ՀՀ կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրման գործընթացը չի ձգձգվի

Զախարովան հույս ունի, որ ռուսաստանցի մասնագետներին ՀՀ կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրման գործընթացը չի ձգձգվի

Ռուսաստանցի մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրման գործընթացը չպետք է ձգձգվի, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ փաստաթղթի ստորագրման ամսաթվի մասին տեղեկություն չունի և հույս է հայտնել, որ այն չի ձգձգվի:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարել էր հուշագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հուշագիրը երաշխավորում է, որ օտարերկրյա զինվորականներ Հայաստանի կենսալաբորատորիաներին հասանելիություն չեն ունենա։

Լավրովն ընդգծել էր, որ փաստաթուղթը կամրապնդի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև փոխհարաբերությունները՝ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում:

  • Կիսվել: