երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զախարովան հայտարարել է, իբրև թե հայկական կողմը «Լաչինի միջանցքով զենք է մատակարարել ԼՂ»

Զախարովան հայտարարել է, իբրև թե հայկական կողմը «Լաչինի միջանցքով զենք է մատակարարել ԼՂ»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է մի քանի պատճառներ, ըստ որոնց, իր կարծիքով, այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել Հայասստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ պայմանավորվածությունները։

՛՛Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը 2022թ.հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ՝  ճանաչելով նրա պատկանելությունը Ադրբեջանին և ՛՛մոռանալով՛՛ Եվրամիության խորհրդատուների հուշումով, գոնե հիշատակել տվյալ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտության մասին։

Նման որոշումն արմատապես փոխել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում՛՛:

Նա հավելել է նաև, որ բացասական ազդեցություն է ունեցել, իբրև թե, հայկական կողմից ՛՛Լաչինի միջանցքի օգտագործումը՝ Ղարաբաղին սպառազինություն մատակարարելու համար՛՛ (չակերտները-խմբ.), ինչը խախտել է եռակողմ պայմանավորվածությունները:

Բացի այդ՝ Զախարովան նշել է նաև ՛՛Երևանի անպատրաստ լինելը՝ ապահովելու հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից՛՛, ինչը, նրա խոսքով, մեծապես հանգեցրել է այս տարի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական բախումներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: