շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերն ավանել է «առողջ բանականությանը հակասող»

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերն ավանել է «առողջ բանականությանը հակասող»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի ինքնիշխանության համար, անվանել է ՛՛առողջ բանականությանը հակասող՛՛, հայտնում է ՏԱՍՍ-ը ։

Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանի խոսքերը հակասում են ողջախոհությանն ու իրականությանը, քանի որ եթե Հայաստանին իսկապես ինչ-որ բան սպառնում է, ինչ իմաստ ունի խոսել այն մասին, որ Երևանը շարունակում է գտնվել ՀԱՊԿ-ում:

՛՛Եթե նրանք մնում են, ուրեմն՝ նրանք դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ նրանք ասում էին, որ ՀԱՊԿ-ը ՛՛դուրս է եկել Հայաստանից՛՛։ Այս ամենը հակասում է առողջ բանականությանը և տրամաբանությանը՛՛,-նշել Է Զախարովան։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր, որ Երևանը մոտ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերություններում չվերադարձման կետին: Հայաստանի վարչապետը նաեւ ընդգծել է, որ Երեւանը սառեցրել է հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ այն, նրա խոսքով,, սպառնալիք է ստեղծում պետության ինքնիշխանության համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: