Ըստ Գլոբալ խաղաղության ինդեքսի՝ Հայաստանը և Լեհաստանը աշխարհում ամենամեծ բարելավումն արձանագրած երկրներն են
Սիդնեյում հիմնված Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը ամփոփեց Գլոբալ խաղաղության ինդեքսը, ըստ որի Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 58֊ից բարձրանալով 51֊րդ հորիզոնական։
Ըստ զեկույցի՝ Հայաստանը և Լեհաստանի աշխարհում ամենամեծ բարելավումն արձանագրած պետություններն են։
Ուշագրավ է, որ Հանրային անվտանգության և ապահովության դաշտում Հայաստանը գտնվում է 36֊րդ հորիզոնականում` անմիջապես հաջորդելով Գերմանիային, Սլովակիային և Իսպանիային։



