շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ըստ գաղտնալսման՝ Ավետիք Չալաբյանը հորդորում է ՌԴ դեսպանատան աշխատակիցներին ապահովել ՌԴ-ում բնակվող հայ ընտրողների մեծաքանակ մասնակցություն ընտրություններին

Ըստ գաղտնալսման՝ Ավետիք Չալաբյանը հորդորում է ՌԴ դեսպանատան աշխատակիցներին ապահովել ՌԴ-ում բնակվող հայ ընտրողների մեծաքանակ մասնակցություն ընտրություններին

Համացանցում հրապարակվել է ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկում է Հայաստանի ընտրություններին միջամտելու հարցեր։

Մասնավորապես, ըստ Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի արտահոսքի, Չալաբյանը դեսպանատան ներկայացուցիչների հարցին, թե ինչով իրենք կարող են օգնել ընտրություններում, հուշում է՝ ՌԴ-ից մեծ թվով ՀՀ քաղաքացիների մասնակցություն ապահովելով քվեարկությանը։ 

Դեսպանատան աշխատակցի դիտարկմանը, թե դա մեծ ջանքեր է պահանջում, Չալաբյանը դարձյալ հուշում է՝ ՌԴ պետական մարմիններից տենդերներ, պատվերներ ստացող, այլ տիպի փոխկապակցվածություն կամ կախում ունեցող հայկական ընկերություններին պետք է պարտադրվի, որ «ապահովեն» իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գնալն ու «ճիշտ քվեարկելը»։ Ըստ նրա՝ սա նոր պրակտիկա չէ։

Հատկանշական է, որ ձայնագրությունում, այս կոնտեքստում, շոշափվում են նաև ԱՊՀ դիտորդները։ 

Նշենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը արդեն հայտարարել է, որ գրությամբ դիմելու է ՔԿ, որպեսզի այս ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մասով հարուցված քր․գործին և դրան տրվի քրեաիրավական քնահատական։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի հանրահավաքների ժամանակ դարձյալ ձայնագրություններ էին հրապարակվել Չալաբյանի մասնակցությամբ, ըստ որոնց նա փորձում էր գումարով ուսանողներ հավաքագրեր ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար։

Ձայնագրությունը` այստեղ։

  • Կիսվել: