Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. վարչապետ
Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, որ ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։
Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում՝ մեզ վրա, այդտեղ չի կարող լինել տարբերակում։ Իրավապահները հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար, և Հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ։


