երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ընթանում են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները

Ընթանում են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ ամենօրյա աշխատանք է իրականացվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջև ընթանում են նախագծի շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները։ Փաշինյանն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ընթացքին և այդ ծրագրի իրականացման համար տեղանքի հետազոտման նպատակով ԱՄՆ-ից Հայաստան եկած պատվիրակության այցին։

 

  • Կիսվել: