հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընդհանարապես քննարկվե՞լ է Հայաստանի այն բնակավայրերի խնդիրները, որոնք գտնվում են Ադրբեջանի անմիջական սահմանին, մասնավորապես՝ բնակարանային խնդիրը․ Նազարյան

Ընդհանարապես քննարկվե՞լ է Հայաստանի այն բնակավայրերի խնդիրները, որոնք գտնվում են Ադրբեջանի անմիջական սահմանին, մասնավորապես՝ բնակարանային խնդիրը․ Նազարյան

Ընդհանարապես դիտարկել և քննարկվե՞լ է Հայաստանի այն բնակավայրերի խնդիրները, որոնք գտնվում են Ադրբեջանի անմիջական սահմանին, մասնավորապես՝ բնակարանային խնդիրը․ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այս հարցն ուղղեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարին։

Պատգամավորը հավելեց, որ  հասկանալի պատճառով բանկերը վարկ չեն տրամադրում այդ հատվածներում տուն կառուցելու համար։

Հարցին, սակայն, պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

«Մենք պատրաստ ենք Ձեզ հետ առանձին հանդիպելու և քննարկելու,  բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելու, նաև նոր ծրագրեր իրականցնելու»,- նշեց նախարարը․

 « 2020 թ․-ի կառավարության համար 968 L որոշմամբ մենք արդեն ունենք 2020-2023 թ-ին երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական  ծրագիր, որին կարող են մասնակցել։ 3 գործիք կա այդտեղ աջակցությունը երեխայի ծննդյան դեպքում, կանխավճարի ապահովագրության բաղադրիչով և միանվագ դրամական աջակցության միջոցով։ Սա այն գործող ծրագրերից է, որոնց որ կարող են մասնակցել սահմանային համայնքների երիտասարդ ընտանիքները և, ըստ էության, ապահովվել բնակարանով։

Կառավարությունում սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքը թեթևացնելու  և մի շարք ծառայություններ հասանելի դարձնելու համար տարբեր ծրագրեր կան, որոնք քննարկվում են և քննարկման փուլում են։

  • Կիսվել: