Ընդգծվել են քրիստոնեական ժառանգությանը միտված համագործակցության կարևորությունը
Մայիսի 26-ի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև վերջերս ստորագրված՝ հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման և թանգարանային ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակիը։
Երկուստեք ընդգծվել է քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանը միտված համագործակցության և դրա հետագա զարգացման կարևորությունը:


