հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընդդիմությունը վաղը երթ կանցկացնի

Ընդդիմությունը վաղը երթ կանցկացնի

Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի #Արժանապատվության_երթ։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ, որոնք մի քանի օր է, ինչ մեկնարկել են:

  • Կիսվել: