երեքշաբթի, օգոստոս 16
16 / 8 / 2022
Ընդդիմությունը շարունակում է հանրությանը ստերով կերակրել ու մոլորեցնել անգամ յուրայիններին. Տ. Չախոյան

Ընդդիմությունը շարունակում է հանրությանը ստերով կերակրել ու մոլորեցնել անգամ յուրայիններին. Տ. Չախոյան

Իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմությունն անընդհատ խոսում է ձեռքբերումների մասին՝ շարունակելով հանրությանը ստերով կերակրելու իր բացասական պրակտիկան ու փորձելով մոլորեցնել անգամ յուրայիններին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը․

«Տապալված փողոցային շարժման առաջնորդների միակ ձեռքբերումները սրանք են․

Փողոցային բախումների հետևանքով վնավածք ստացած տասնյակ ցուցարարներ ու ոստիկաններ։

Իրավախախտումների հետ կապված վարչական վարույթ ավելի քան 1400 անձի նկատմամբ։

Տասնյակ քրեական գործեր՝ հարուցված օրինախախտ ցուցարարների նկատմամբ։

Տասնյակ ձերբակալված անձինք, ովքեր իրենց պատիժն արդեն կրում են քրեակատարողական հիմնարկներում։

Բնականաբար պատգամավորի մանդատի հետևում թաքնված ընդդիմության առաջնորդներից և ոչ ոք քրեական գործերով անցնող ցուցարարների փոխարեն պատասխան չի տալու, դրա փոխարեն խոսում են ձեռքբերումներից»։ 

  • Կիսվել: