երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդդիմության առաջնորդները դժվարությամբ են փող ծախսում․ «Հրապարակ».

Ընդդիմության առաջնորդները դժվարությամբ են փող ծախսում․ «Հրապարակ».

«Հրապարակ օրաթերթ»․ «Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն եւ ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում եւ անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում:

Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, եւ նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, եւ ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:

Հուլիսի 19-ին, եթե հիշում եք, ընդդիմությունը հայտարարեց, թե շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հուլիսի 21-ին ծրագրած հավաքը: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում կողմերը համաձայնության չեն եկել, թե ով պետք է այդ անգամ հոգա հանրահավաքի ծախսերը: Իսկ հիմնական ծախսը բեմի եւ տեխնիկական միջոցների տեղադրման հետ է կապված։

Մենք փորձեցինք շարժման մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ, սակայն թիմերի ամենաակտիվ գործիչները` Արսեն Բաբայանը, Արմեն Աշոտյանը, Ագնեսա Խամոյանը, ասացին, որ իրենք ֆինանսական հարցերում ներգրավված չեն, չեն կարող ասել։ Այնուամենայնիվ պարզեցինք, որ մեկ օրով Ֆրանսիայի հրապարակում բեմ եւ տեխնիկա տեղադրելն արժե 1 մլն 700 հազար դրամ։ Այս գումարը համատեղ հանրահավաքների ժամանակ կիսվում է` կեսը վճարում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, կեսը` Ռոբերտ Քոչարյանի»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

:

  • Կիսվել: