ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընդդիմախոսների կողմից ընտրվել է «շառ անելու» մարտավարությունը, պետք է ներողություն խնդրեն. Ալեն Սիմոնյան

Ընդդիմախոսների կողմից ընտրվել է «շառ անելու» մարտավարությունը, պետք է ներողություն խնդրեն. Ալեն Սիմոնյան

Էդմոն Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանիսն ԱԺ ամբիոնից պետք է ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից եւ Սասուն Միքայելյանից։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Մարդիկ, որ կապ չեն ունցել հեղափոխության հետ, պետք է չգան մեզ սովորեցնեն հեղափոխության արժեքները գնահատել, իրենք հեղափոխության հետ կապ չեն ունեցել, չեն կարող ունենալ եւ չեն ունենալու։ Միակ բանը, որ ակնկալում եմ, որ Էդմոն Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից,  ինձնից, ձեզանից եւ Սասուն Միքայելյանից։ Այլ տարբերակ չկա եւ չի կարող լինել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմախոսների կողմից ընտրվել է «շառ անելու» մարտավարությունը։ Սիմոնյանը նշեց, որ իրենք նույնպես ընդդիմություն են եղել ոչ վաղ անցյալում, սակայն իրենց թույլ չեն տվել խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասին, որևիցե մեկի կնոջ սիրային հարաբերությունների մասին:

 

  • Կիսվել: