շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ընդդիմադիրներն անհամերաշխ են ու մասնատված. սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին․ «Հրապարակ»

Ընդդիմադիրներն անհամերաշխ են ու մասնատված. սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչքան անհամերաշխ ու մասնատված են իշխանության մեջ գտնվողները՝ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված, ինտրիգներ հյուսող, նույնքան անհամերաշխ ու մասնատված են նաեւ ընդդիմադիրները, հատկապես՝ ԱԺ ընդդիմությունը։ Ընդ որում, հակասություններ կան ոչ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, այլեւ խմբակցությունների ներսում։

Հատկապես պառակտված է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը, որտեղ մի շարք թեւեր են առաջացել, լիքը դժգոհություններ կուտակվել։ Մի մասը դժգոհ է իրենց պասիվությունից ու կրավորականությունից։ Մյուսները դժգոհ են առաջնորդից, որը չի կառավարում թիմին։ Երրորդները դժգոհ են խմբակցության ղեկավարից։ Եվ բոլորով սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին, որի ելքից է նաեւ կախված Հայաստանի ճակատագիրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: