չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ընդդիմադիր պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակը

Ընդդիմադիր պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակը

ԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։

Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։

Համազակուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես, քաղաքական բանտարկյալների խնդիրը:

  • Կիսվել: