ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդամենը 18 օր է անցել, բայց քծնողներն ու օճառվողներն արդեն սկսել են իրենց «գործը».  Բագրատ Եսայան

Ընդամենը 18 օր է անցել, բայց քծնողներն ու օճառվողներն արդեն սկսել են իրենց «գործը». Բագրատ Եսայան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, մասնավորապես, նշելով․

«Ընդամենը 18 օր է անցել, բայց քծնողներն ու օճառվողներն արդեն սկսել են իրենց «գործը»։ Հլը լավ ա Նիկոլի ֆբ-ն ա հիշացնում, որ եթե ինքը մի բան ղեկավարել ա հուլիսի 12-13-ին, դա եղել ա Արփիի մառշիրովկեն։ Էլ չեմ ասում կառավարության նիստում մոլորված ադրբեջանցիների ու ՈՒԱԶ-ի մասին «ստրատեգիական» հարցը։

Ախր սրանց ինչի՞ ա թվում, թե հայ ժողովուրդը կազմված ա միայն զոմբիներից ու իրանց ֆեյքերից, ինչի՞ են սրանք փորձում իրենց համոզել, որ հլը 2018-ի մայիսն ա։

Տղե՛րք, փոխվել ա, բոլորն արդեն գիտեն, որ դուք բանակից փախածների մի խմբակ եք, որը, բարեբախտաբար, քիթը բանակի գործերի մեջ չի մտցրել։ Առայժմ։ Հուսով եմ՝ չի էլ հասցնի։

Հ. Գ. Հաղթանակը սեփականաշնորհելու և անձնավորելու փորձի նախադեպն էլ կա՝ այ սենց էլ լտպ-ին էին փորձում դարձնել Շուշին գրավող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթող»։

  • Կիսվել: