Վտանգ չենք տեսնում. էլ չեմ ասում, որ ՀՀԿ-ն ԱԺ–ում հայտնվել է զոռով. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Համբարձումյանի դատավճռի մասին
Խորհրդարանում այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իշխանությունը վտա՞նգ է տեսել ի դեմս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, որը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Լինեմ անկեղծ՝ ո՛չ: Ի՞նչ պրոցես է կատարվում: 6 ամիս հետո ընտրություններ են, էլ չեմ ասում՝ ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է զոռով, փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով»,- ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան Համբարձումյանի շուրջ հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ հարցին:
Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ասաց՝ ընդդիմությունը նույնիսկ իրենց ստորագրությունները չի կարողանում հավաքել:


