երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վստահ եմ, որ ԵՄ-ի օժանդակությամբ իրականացված բարեփոխումների արդյունքում հաջողությամբ կանցկացնենք առաջիկա ընտրությունները․ Սիմոնյան

Վստահ եմ, որ ԵՄ-ի օժանդակությամբ իրականացված բարեփոխումների արդյունքում հաջողությամբ կանցկացնենք առաջիկա ընտրությունները․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հաջողությամբ կանցկացնի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ 

ԱԺ նախագահն այս մասին ասաց Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում՝ խոսելով առաջիկա միջազգային և ներքաղաքական կարևոր իրադարձությունների մասին։  

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները Եվրոպական քաղաքական համաժողովի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսին Երևանում անցկացնելու համար։ Բացի այդ, 2026 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP-17)։

«2026 թվականի հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ 

  • Կիսվել: