ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկատարեն իրենց կարևոր դերը տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու հարցում․ Ռուբինյան

Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկատարեն իրենց կարևոր դերը տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու հարցում․ Ռուբինյան

Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը կկատարեն իրենց կարևոր դերը այս տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու հարցում՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ կոչին՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական արձագանքեց դրան:

«Երեկ արդեն հնչել է համանախագահ երկրների արտգործնախարարների կոչը՝ ավելի խիստ, և, կարծում եմ՝ մենք պիտի սպասենք ադրբեջանական կողմի արձագանքին: Հիմա հարաբերականորեն կայուն է, բայց պետք է հասկանանք, որ սա հայրենական պատերազմ է, որում մենք պիտի կանգնենք մինչև վերջ»,- նշեց Ռուբինյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցներին:

«Մենք վստահ ենք, որ մեր բարեկամները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, իրենց կայունացնող դերն այս տարածաշրջանում կկատարեն»,- նշեց Ռուբինյանը:

  • Կիսվել: