Վստահ եմ, որ դա տեղի կունենա. Պապիկյանը՝ ՀՀ բռնազավթված տարածքներից ադրբեջանական զորքի դուրս գալու մասին
Ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի բռնազավթված տարածքներից պետք է լուծվի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի միջոցով։ Այս մասին հոկտեմբերի 24-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Օգոստոսի 8-ից հետո սա ավելի իրատեսական է դարձել։ Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Այլընտրանք չկա, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-ասել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ հնարավոր է միաժամանակ ունենալ ուժեղ բանակ և խաղաղ հարևանություն:


