հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Ֆրանսիսկո Պեդրո Ուռեգոյին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի՝ հանուն մեր բարեկամ պետությունների բարօրության և բարգավաճման:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

  • Կիսվել: