Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք հասնել ՀՀ-ի և Օմանի միջև համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարիկ Բին Թայմուր Ալ Սաիդին՝ Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Օմանի Սուլթանության բարեկամ ժողովրդին Օմանի Ազգային տոնի առթիվ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Օմանի միջև առկա բազմոլորտ համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը և հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այդ ուղղությամբ, հիրավի, կարևոր հանգրվան էր այս տարի Մասկատում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Օմանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայուն զարգացում»։


