չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վրաստանը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը

Վրաստանը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը

Թբիլիսին 2026 թվականի բյուջեի նախագծում նախանշել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնց թվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ու կառուցողական համագործակցությանն աջակցությունը: Ընդգծվում է, որ դա համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին:

Համապատասխան դրույթներն արտացոլված են փաստաթղթի՝ միջազգային հարաբերություններին նվիրված բաժնում։

Օրինագծում նշվում է, որ Վրաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած արդիական հարց ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եռակողմ՝ Թբիլիսիի մասնակցությամբ:

Նշվում է նաև, որ նման ջանքերը հնարավորություններ են բացում վստահության վերականգնման և համագործակցության զարգացման համար:

  • Կիսվել: