երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Սեպտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։

 Լ.Դարսալիան շնորհավորեց դեսպան Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ:

  • Կիսվել: