շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Ս.թ. սեպտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։

Լ.Դարսալիան շնորհավորեց դեսպան Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ:

  • Կիսվել: