չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհի մարման գործում օգնություն առաջարկելու համար: 

«Նրանք առաջարկել են մեզ օգնել տեխնիկայով․ ճիշտ է, մենք նույնպես մոբիլիզացրել ենք տեխնիկան, բայց դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ օգտագործել այն՝ տեղանքն է այդպիսին»,- ասել է Գոմելաուրին։

Նրա խոսքով՝ ամենաարդյունավետն ինքնաթիռներ օգտագործելը կլիներ, սակայն, հաշվի առնելով Եվրոպայում անտառային հրդեհների մասշտաբները, Վրաստանում ինքնաթիռների տրամադրման չեն սպասում։
Ավելի վաղ հաղորդվել է Վրաստանի Բորժոմի շրջանի Քվաբիսխևի գյուղի անտառային տարածքում ուժգին հրդեհների մասին:

  • Կիսվել: