ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանի ՆԳ նախարարը ցավակցական հեռագիր է հղել հայ գործընկերոջը՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանի ՆԳ նախարարը ցավակցական հեռագիր է հղել հայ գործընկերոջը՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նախարարության անունից ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Գոմելաուրին իր ցավն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների համար, հայտնում է Aliq Media-ն։

ՆԳ նախարարը իր զորակցությունն է հայտնել հայ գործընկերոջը, ցավակցություն հայտնել ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ տուժած քաղաքացիներին մաղթել շուտափույթ ապաքինում։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության անունից ցանկանում եմ իմ խորին վիշտը հայտնել օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի կապակցությամբ։

Թույլ տվեք այս վշտի պահին դիմել Ձեզ և հայ ժողովրդին՝ արտահայտելու իմ խորին հարգանքն ու աջակցությունը»,- գրել է Գոմելաուրին։

 

  • Կիսվել: