կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանի նախագահը Բաքվում կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թբիլիսիի միջնորդությունը

Վրաստանի խորհրդարանի նախագահը Բաքվում կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թբիլիսիի միջնորդությունը

Ադրբեջան այցի շրջանակում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կքննարկի Վրաստանի միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Վրաստանի Հանրային հեռուստաալիքին, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Նա նշել է, որ դա Վրաստանի վարչապետի խաղաղ նախաձեռնությունն է, եւ Թբիլիսին հաջողությամբ առաջ է ընթանում այս ուղղությամբ։ «Վրաստանի միջնորդությունը շատ կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ այդ եւ այլ հարցեր կքննարկվեն»,- ասել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի վարչապետերի եռակողմ հանդիպումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: