ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Այս տարի նույնպես նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։

 Միկոյանի փոխանցմամբ՝ Նախագահը Հայաստանում է և ինչպես միշտ, այս օրն անցկացնում է իր ընտանիքի հետ։

Նշենք, որ այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նրա 68-ամյակը:

  • Կիսվել: