չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց․ քննարկվել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց․ քննարկվել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին շաբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: