Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ իրավունք չուներ հրամաններ տալու. Անդրանիկ Քոչարյան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ իրավունք չուներ հրամաններ տալու, դա ավելի շատ նման է PR գործողությունների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա վաղուց զորացրվել է ՊՆ-ից և միայն ապրիլյան դեպքերից հետո է պաշտոն ստացել Արցախում:
Հարցին՝ Վիտալի Բալասանյանը հրավիրվե՞լ է հանձնաժողով, նա պատասխանեց. «Այսօրվա մեր հանձնաժողովի քննվելիք նյութին որևէ առարկայական բան կամ օգտակար բան չի կարող մեզ փոխանցել, քանի որ ինքը պատասխանատվություն չի կրել այդ ժամանակվա զինված ուժերի գործողությունների վերաբերյալ` չնայած նա բազմիցս հայտարարել է, որ ինքը ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան և հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չունի: Դա ավելի շատ նման է PR գործողությունների, որ բանակի կառավարման հետ որևէ աղերս չուներ»։
«Հիմա կարծես՝ մտել ենք Արցախ-Հայաստան խարդավանքների փուլ, և դա կարող է խանգարել այն մարդկանց, որոնք անաչառ պետք է բանակի շահերից ելնելով հանձնաժողովին տան ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը: