ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Վերջին տասնամյակում այս շոգերը Հայաստանի համար դարձել են սովորական երեւույթ․ Գագիկ Սուրենյան

Վերջին տասնամյակում այս շոգերը Հայաստանի համար դարձել են սովորական երեւույթ․ Գագիկ Սուրենյան

 Երեկ ցերեկը  Արարատյան դաշտում եւ Երեւանում գրանցվել ենք 40-41 աստիճան տաքություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության  եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 «Հիմա գտնվում ենք ջերմային ալիքի գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Արաբական թերակղզուց. ջերմային ալիքի ներթափանցումն սկսվել է հուլիսի 10-ից։ Երեկ այդ ջերմային ալիքը ավելի ինտենսիվացավ, եւ երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում եւ Երեւանում գրանցել ենք 40-41 աստիճան տաքություն:

Բացի այդ, քանի որ  տեւական ժամանակ տեղումներ չենք ունեցել, իսկ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային եւ հովտային գոտիներում առկա է շատ բարձր հրդեհավտանգ իրավիճակ»,-ասաց Սուրենյանը՝ նկատելով, որ վերջին տասնամյակում այս շոգերը Հայաստանի համար դարձել են սովորական երեւույթ. հատկապես շատ բարձր շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին:

 

  • Կիսվել: