չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ Վարչապետ

Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ Վարչապետ

Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, և մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների ու մասնավորապես դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դարձյալ հորդորեց հանրությանը հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը։

Համաճարակային իրավիճակը ներկայացնելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ թեպետ օրական արձանագրվող դեպքերը շատ են, սակայն երկու շաբաթ առաջվա համեմատ առողջապահական համակարգի լարվածությունը թուլացել է։

«Առողջապահական համակարգի լարվածությունը թուլացել է, այո, մահճակալներ կան ազատ, մեր քաղաքացիներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով ունենք էական առաջընթաց։ Օրական արձանագրվող դեպքերի թվի կայուն լինելը արդյունք է այն բոլոր հակահամաճարակային գործողությունների, որ կառավարությունը և ազգաբնակչությունը իրականացնում է», - ասաց Թորոսյանը։

Նրա տվյալներով, տանը արդեն 4 օր բուժօգնության սպասող քաղաքացի չկա։

  • Կիսվել: