Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում. ԱՄՆ դեսպան
2026թ․ ընդառաջ դեսպան Քվինն իր ջերմ մաղթանքներն է հղում հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղ, ուրախ ու բարեկեցիկ Նոր տարի, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
՛՛Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Թո՛ղ առաջիկա տարին լինի գործընկերության հետագա ամրապնդման, առաջընթացի և խաղաղության տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


