ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր. Թորոսյան

Վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում նոր մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի մասին:

«Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

կրենք բժշկական դիմակ ամենուր,

հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,

պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»,- ասված է նախարարի գրառման մեջ:

 

 

  • Կիսվել: