շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վենետիկի հանձնաժողովի անդամ Մարտին Քայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վենետիկի հանձնաժողովի անդամ Մարտին Քայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

շխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ Մարտին Քայերը հուլիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:
 
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
 
Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
 
 
Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո շրջայց կատարեցին թանգարանում: Մարտին Քայերն առանձնակի ուշադրությամբ ծանոթացել է «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որի հեղինակը հոլանդացի հետազոտող Դիրք Ռոոդզանտն է:
 
Այցի ավարտին Մարտին Քայերը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 

  • Կիսվել: