Վեհափառի փոխարեն կարող են Սնուփ Դոգին էլ բերել, բայց դա չի նշանակում, որ ֆունկցիան կատարված է. Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով, որտեղ շուտով կմեկնարկի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը վստահեցրեց, որ եկել է լավ տրամադրությամբ։
Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Վեհափառի փոխարեն մի երիտասարդ քահանայի բերեն, որ ելույթ ունենա, Կարապետյանը նշեց, որ նրանք կարող են Սնուփ Դոգին էլ բերեն, բայց դա չի նշանակում, որ ֆունկցիան իրականացել է։
Կարապետյանը նաև հավելել է. «Հնարավոր սադրանքների դեպքում կտրվի համարժեք պատասխան»:



