շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին

Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին

Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ են հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

  • Կիսվել: