կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում

Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում

Տեղամասային կենտրոն պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթերից մեկով՝ կենսաչափական անձնագրով, ոչ կենսաչափական անձնագրով, նույնականացման քարտով կամ նրանց փոխարինող վկայականով, որը տրված է լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ընտրողը պետք է ընտրության գնա այն փաստաթղթով, որի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել, եթե այդպիսին ունի:

Եթե այդպիսի փաստաթուղթ ընտրողը չունի, ապա անգամ վավերականությունն ավարտված փաստաթղթով կարող է քվեարկել, սակայն մի բայց կա. եթե ընտրողը վերջին 6 ամսում չի ունեցել վավեր փաստաթուղթ, նա ընտրողների ցուցակում չի լինի, և պետք է գնա, լիազոր մարմնից վերցնի տեղեկանք, որպեսզի լրացուցիչ ցուցակով քվեարկի»,- ասաց նա:

  • Կիսվել: