չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վատիկանում Հռոմի Պապի գլխավորությամբ տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությունը` ուղիղ

Վատիկանում Հռոմի Պապի գլխավորությամբ տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությունը` ուղիղ

Վատիկանում, Հռոմի Պապ Լևոն XIV-ի գլխավորությամբ, տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությունը։

Այս իրադարձության կապակցությամբ Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել։

Հիշեցնենք, որ Վատիկանում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մասնակցում է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և վեց այլ սրբերի սրբադասման արարողությանը։

Այցի շրջանակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ։

Հայաստանի վարչապետը կհանդիպի նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արարողությանը ներկայացնում է արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, իսկ Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ եպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը։

  • Կիսվել: