հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը

Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ փաստաբանական գործունեությանը վերադարձ չի կատարելու։

«Որոշել եմ, որ փաստաբանական գործունեությանը վերադարձ չեմ իրականացնելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ, անցնելու եմ»,-նշեց Վարդևանյանը։

Նա ասաց, թե որոշումը կայացրել է, երբ հանդիպել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, նրանից առաջարկ է ստացել միանալու քաղաքական թիմին։

«Գիտակցեցի, որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ունի բացառիկ տեսլական ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց Վարդևանյանը։

  • Կիսվել: