Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի և գործողությունների պատճառով․ Փաշինյան
Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի և գործողությունների պատճառով: Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ: Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքը ոնց կարող է օգտագործվել ինչ-որ մեկի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը
«Մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ կարող է տենց վարկած առաջանալ, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնեն»:


