Վարդան Ղուկասյանի դստերը ոստիկանները թույլ չեն տալիս մտնել քաղաքապետարան. Տեսանյութ
Գյումրու քաղաքապետարանի մոտ իրավիճակը լարված է։ Մեծ թվով գյումրեցիներ են հավաքվել քաղաքապետարանի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով քաղաքապետարանում կատարվող քննչական գործողություններից, ձերբակալություններից։
Գյումրու քաղաքապետարան են ժամանել փոխոստիկանապետեր Կարեն Հակոբյանը և Վարդան Վարդանյանը։
«Ժողովրդի հոգսերով աշխատող մարդ է, մարդկանց հարցերին լուծում էր տալիս։ Այս ինչ բան է»,- զայրացած ասում են գյուրմրեցիները՝ նշելով, թե չեն հասկանում, թե ինչու են ձերբակալում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Մնացել է մի քանի ամիս, ձեր փաշօղլին թռնի, դուք էլ հետևից»,- դիմելով պատ կազմած ոստիկաններին՝ նշեց գյումրեցիներից մեկը։
Քաղաքապետարանի մոտ է նաև Վարդան Ղուկասյանի դուստրը։ Տեղում աշխատող 24news.am-ի լրագրողը փոխանցեց, որ Վ. Ղուկասյանի դուստրը ցանկանում է մտնել քաղաքապետարան, սակայն թույլ չեն տալիս։ Հավաքված կանայք փորձում են համոզել ոստիկաններին, որպեսզի թույլ տան ներսի մտնի Ղուկասյանի դուստրը, սակայն թույլ չեն տալիս։
Տեսանյութը՝ այստեղ։


