երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարչապետը երեկ ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով». Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Վարչապետը երեկ ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով». Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիրներից հետաքրքրվեց, թե որտե՞ղ էին երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

 «Երեկ վարչապետը ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով»։ Ո՞ւր էիք ԱԺ-ից փախել, սա հո ձեզ համար պարտիզանական կռիվնե՞րը չեն։ Դուք ի՞նչ կարող եք անել, քաղաքական առումով, գաղափարապես սնանկ եք։ Դուք այլևս ասելիք ու անելիք չունեք»,-ասաց Հովհաննիսյանը։

 Նա հավելեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Դաշնակցությունը մշտապես մաս է կազմել իշխանությանը.«Դուք կոռումպացված, թալանչի իշխանությունների հետ հավեսով աշխատել եք»:

  • Կիսվել: