հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վարչապետն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Վարչապետն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նա ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

Վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար և նշել, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:

  • Կիսվել: