հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարչապետն ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը. Ալեքսանյանը՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահ ընտրելու մասին

Վարչապետն ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը. Ալեքսանյանը՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահ ընտրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թիվը կլինի 20՝ 15-ի փոխարեն: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյան:

Նա նշեց, որ մարդիկ ընտրվում են ուղիղ քվեարկությամբ, ինչպես նաև քվոտա է սահմանվել. վարչությունում հակառակ սեռի թիվը չի կարող լինել 5-ից պակաս:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վարչության նախագահ ընտրելու հարցին՝ Ալեքսանյանն ընդգծեց, որ վարչապետն ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը:

«Այն, որ երկրի գործող վարչապետը, կուսակցության առաջատարն ունի կուսակցության բացարձակ մեծամասնության վստահությունը, դա ոչ թե նորմալ է, այլ առավել քան նորմալ է, աննորմալ կլիներ, եթե այդպես չլիներ, դա կնշանակեր, որ կա ինչ-որ լրջագույն քաղաքական խնդիր»,-նշեց նա:

  • Կիսվել: